Հաղթանակի տոնին ընդառաջ «Ռոստելեկոմը» հայաստանյան բաժանորդների համար երկօրյա հատուկ առաջարկ է ներկայացրել. բոլոր գործող բաժանորդներին, ովքեր օգտվում  են ֆիքսված հեռախոսակապի ծառայությունից կամ ընկերության փաթեթային առաջարկներից, մայիս 8-ից մինչև 9-ը ներառյալ կտրամադրվի 60 րոպե անվճար խոսելաժամանակ դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր զանգերի համար։

«Հարցերի եւ այլ մանրամասների համար բաժանորդները կարող են զանգահարել 060 46 46 46 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: