Ամերիկյան Christie's աճուրդի տունը կազմակերպում է աճուրդներ, որոնց շրջանակում վաճառվում են ոչ միայն արվեստի զանազան առարկաներ, այլեւ երկնաքարեր։
Աճուրդում վաճառվելու է երկնաքարերի մի ամբողջ հավաքածու։ Որոշ երկնաքարեր տարիքով ավելի մեծ են, քան մեր մոլորակը։
Ամենաէժան երկնաքարերի արժեքը առնվազն հազար դոլար կկազմի, իսկ ամենաթանկարժեքներինը՝ հարյուր հազարից էլ ավել։
Ըստ փորձագետների, դրանք հազվագյուտ ու զարմանալիորեն գեղեցիկ երկնաքարեր են, դրա համար էլ այդքան թանկ են գնահատվում։
Ամենաթանկարժեք լոտը, որը 120 հազար դոլար է գնահատվել, հայտնաբերվել է Մեքսիկայի տարածքում։ Այն տարիքով մեր Երկիր մոլորակից մեծ է, բացի դրանից դրա կազմում կան շատ հազվագյուտ ածխածնային միացություններ, որոնք գրեթե չեն հանդիպում Երկրի վրա։




























