Գվատեմալայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունն ավելի քան 300 մարդու է տարհանել ու հայտարարել վտանգի նարնջագույն մակարդակ՝ Ֆուեգո հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով, հայտնում է EFE–ն։

Աղետների ռիսկի նվազման հարցերով ազգային համակարգող խորհուրդի տվյալներով, վտանգի նարնջագույն մակարդակ է սահմանվել Էսկուինթլ , Չիմանթենանգլո ու Սակատեպեկեզ մունիցիպալիտետներում։

Հայտնում են, որ 10 կրթական հաստատություններում չեղարկվել են պարապմունքները։

Ֆուեգոն, որը համարվում է երկրի երեք գործող հրաբուխներից մեկը, գտնվում է համանուն մայրաքաղաքից 45 կմ հարավ-արեւմուտք։ Վերջին անգամ այն ժայթքել է այս տարվա փետրվարին։