Մայիսի 6-ի առավոտյան Մինսկում իր տան մոտ ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Նեկլյաեւը: Նախնական տեղեկատվության համաձայն՝ նրան տարել են իրավախախտների համար նախատեսված մեկուսարան, հաղորդում է БелаПАН-ը:
Քաղաքական գործչի կինը՝ Օլգա Նեկլյաեւան ենթադրում է, որ ձերբակալությունը կապված է վարչական գործի հետ, որը հարուցվել էր փետրվարի 17-ին՝ չարտոնված ակցիային նրա մասնակցության պատճառով:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Նեկլյաեւի վարչական գործը պետք է քննվեր մարտի 24-ին, բայց նա գտնվում էր Լեհաստանում, քանի որ ծանուցում չէր ստացել: Արդյունքում դատարանը որոշել էր հետաձգել գործի քննությունը՝ «մինչեւ պատշաճ ծանուցումը»:




























