Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 42-ամյա Նարինե Մ.-ն եւ հայտնել է, որ թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր եւ գումար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած-օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել 24-ամյա Էդգար Վ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:



























