Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից  Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը

Հարգելի համաքաղաքացիներ,

ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչեւ մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից  Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը  փակ կլինի: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: