Շուշիի ազատագրումը դարձավ ժողովրդի ոչ միայն ռազմական, այլեւ բարոյական հաղթանակը: Այս մասին հայտարարել է հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Յուրաքանչյուր հայ գիտակցում է, որ Հայաստանը չի սահմանափակվում ներկայիս Հայաստանի տարածքով, այլ իր պատմական տարածքով: Այդ հավատով ու համոզմունքով գնացինք մասնակցելու պատմական անարդարություննրի հետեւանքով ուրիշի երկրում հայտնված հողի ազատագրական պատերազմին», - նշել է գեներալը:

«Շուշիի ազատագրումը դարձավ հաղթանակի պսակը, որը հաջողվեց հայ ժողովրդի զինվորների ու սպաների, ազգի ու բանակի համատեղ ջանքերի շնորհիվ», - ընդգծել է Անդրանիկ Մակարյանը: