ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ներողություն խնդրի ու պատժի այն մարդկանց, որոնք պատրաստվում էին մահափորձ կազմակերպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ։ Այս մասին ասվում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարության մեջ։

Հյուսիսային Կորեայի պաշտոնական գործակալությունը Վաշինգտոնն անվանել է «ԿԺԴՀ-ի դեմ պետական ահաբեկչության հրեշավոր ակտերի անդկուլիսյան կազմակերպիչ»։ ԿԺԴՀ պետական անվտանգության նախարարությունը հայտնել է, որ ձախողել է ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ գաղտնի գործողությունը։ Փհենյանը պնդում է, որ այդ երկրների հետախուզության աշխատակիցները մահափորձ էին ծրագրում Կիմ Չեն Ընի վրա՝ ինչ-որ կենսաքիմիական նյութի օգնությամբ, ԿԺԴՀ-ում ներդրնելով իրենց գործակալներին։

Սպիտակ տանն ու ԿՀՎ-ում հրաժարվել են մեկնաբանել այդ հայտարարությունը։