Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը, հարցման համաձայն, սպառնում է դառնալ 1969 թվականից ի վեր  ամենացածրը, սակայն իրավիճակը բոլոր միջոցներով փորձում են շտկել ակտիվ քաղաքացիները՝ ընտրողներին քվեարկության «գրավելով» իրենց ուժերի, հնարավորությունների եւ երեւակայության  չափով: Մասնավորապես՝ նման նախաձեռնությանն են միացել սրճարանների եւ փոխադրամիջոցների սեփականատերերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսպես՝ Վալ դ՝Ուազ դեպարտամենտից հրուշակագործ Ռաշիդ Աքիմը խոստանում է կրուսան կամ շոկոլադով բուլկի տալ յուրաքանչյուրին, ով քվեաթերթիկը քվեատուփ կգցի: France Info պորտալը հայտնում է, որ հյուրասիրությունը ստանալու համար բավական է ներկայացնել քվերակության մասին նշումով վկայագիրը

«Սա այս ընտրություններին ընտրողներին մոբիլիզացնելու իմ եղանակն է: Դրամարկղին մոտեցող յուրաքանչյուրին ես իմ գործողության մասին գոնե ինչ-որ բառ ասում եմ: Իսկ արձագանքները շատ դրական են»,- ասել է Աքիմը:

Նա համանման ակցիա է անցկացրել նաեւ ապրիլի 23-ին կայացած ընտրությունների առաջին փուլում: Այդ ժամանակ մոտ 20 հաճախորդ օգտվել է շռայլ առաջարկությունից: Հրուշակագործն ակնկալում է, որ երկրորդ փուլում  անվճար թխվածքի սիրահարների թիվն ավելի մեծ կլինի: