Հյուսիսային Կորեայում ձերբակալել են ԱՄՆ եւս մեկ քաղաքացու, հայտնում է հյուսիսկորեական Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը:

Նշվում է, որ ամերիկացին ձերբակալվել է Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված գործողությունների կասկածանքով:

Այսպիսով, ինչպես նշվում է, նա արդեն ԱՄՆ 4-րդ քաղաքացին է, որին Հյուսիսային Կորայի իշխանությունները ձերբակալում են: