Զենքի խանութ է կողոպտվել Ֆրանսիայի կենտրոնական մասում, որտեղից անհայտ անձինք հափշտակել են ավելի քան 20 որսորդական հրացան, փոխանցում է «Ֆրանս Պրեսը»՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրին:

Միջադեպը տեղի է ունեցել  Լուարայի դեպարտամենտի վարչական կենտրոն Օռլեանից ոչ հեռու գտնվող Սեն Պրիվե Սեն Մեմեն կոմունայում:

«Զենքի խանութի հավաքվող ծածկափեղկերը ջարդել են հինգշաբթի լույս գիշերը»,- ասել է աղբյուրը:

Դատական ոստիկանության միջշրջանային վարչությունը քննություն է սկսել, առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: