ԱՄՆ Թեքսաս նահանգի նահանգապետ Գրեբ Էբոթն օրինագիծ է ստորագրել, որն արգելում է քաղաք-ապաստարանները, որոնք իրավապահներին խանգարում են ձերբակալվածներից պահանջել իմիգրացիոն կարգավիճակը։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով News հեռուստաալիքին։

«Այսօր ես ստորագրել եմ Տեխասում քաղաք-ապաստարաններն արգելող օրինագիծը։ Կոշտ պատժամիջոցներ օրինախախտների համար», - Twitter սոցկայքի իր էջում գրել է Էբոթը։

Նրա խոսքով՝ Թեքսասի բնակիչները սպասում են, «օրենսդիրները կպահպանեն դրանք»։ Նա նաեւ հայտարարել է, որ նմանատիպ օրենքներն արդեն «փորձարկվել են դաշնային դատարանում», որտեղ «հակառակորդներն անկնարկել են, որ օրինագիծն անհապաղ կվիճարկվի»։