Ավելի քան միլիոն երեխաներ հարկադրված էին լքել իրենց տները Հարավային Սուդանում 2013 թվականին հակամարտությունը սկսվելուց ի վեր: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը
Գերագույն հանձնակատարի վարչության վերջին տվյալներով՝ Հարավային Սուդանից ավելի քան 1,8 մլն փախստականների թվում երեխաները կազմում են 62 տոկոս: Նրանց մեծ մասը ապաստան է փնտրում Ուգանդայում, Քենիայում, Եթովպիայում եւ Սուդանում: Երկրի տարածքում սպանվել կամ վիրավորվել է ավելի քան հազար երեխա, իսկ մոտ 1,14 մլն երեխաներ հարկադիր վերաբնակներ են դարձել:
«Այն սարսափելի փաստը, որ Հարավային Սուդանում յուրաքանչյուր հինգերորդ երեխան ստիպված է փախչել, վկայում է, թե այս հակամարտությունը որքան կործանարար է ամենախոցելի քաղաքացիների համար»,- հայտարարել են Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայում ՅՈւՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային բաժանմունքում:




























