ԱՄՆ պաշտպանության նախարարությունը աջակցել է  հինգ տարում Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական ներկայությունն ընդլայնելու համար մոտ 7,5 մլդ եվրո ծախսել նախատեսող ծրագրին։ Այս մաիշսին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Wall Street Journal-ին (WSJ)։

Ինչպես նշում է պարբերականը՝ խոսքը «ռազմական ենթակառույցների նորոգման, ինչպես նաեւ ուժեր ու նավեր տեղակայելու» մասին է։ Ըստ պարբերականի՝ նշված միջոցները Վաշինգտոնը համարում է  տվյալ տարածաշրջանում ԱՄՆ-ին ի ցույց դնելու հնարավորություն՝ Կորեական թերակղզում լարվածության աճի ֆոնին։

Նախնական ծրագիրն առաջ է քաշվել հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի կողմից։ Ավելի ուշ դրան աջակցել են նաեւ այլ օրենսդիրներ, ինչպես նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ու Խաղաղօվկիանոսյան զինված ուժերի հրամանատարության ղեկավար Հարրի Հարիսը։