Գիտնականները կարծում են, որ պետք չէ կատուներին գրկել, քանի որ դա կարող է լուրջ հիվանդությունների հանգեցնել։ Այդ մասին հայտնել են ամերիկացի գիտնականները։

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ կատուները կարող են Բարտոնելայի մանրէների փոխանցողներ դառնալ, որոնք մարդկանց շրջանում, այսպես կոչված, կատվի քերծվածքի հիվանդություն է առաջացնում, հաղորդում է «Լուրերի դաշնային գործակալությունը»։

Հիվանդության ախտանշաններից են բարձր ջերմությունը, դողը, սրտխառնոցը կամ փսխումը, ավշային հանգույցների բորբոքումը եւ ընդհանուր հոգնածությունը։ Վարակվելու համար բավական է ընդամենը մեկ քերծվածք։

Տվյալ հիվանդությունը կարող է բարդացումների հանգեցնել։ Դրա դեմ պատվաստանյութ գոյություն չունի։

Նշվում է, որ հիվանդությամբ տառապում են հիմնականում փողոցային կատուները։