93-ամյա Մագերամ Մամեդյարովը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայրը, վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել։
Ինչպես հաղորդում է qafqazinfo.az-ը՝ Մամեդյարովը քիմիական գիտությունների դոկտոր է, Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի անդամ։ 1969 թվականից ղեկավարում է ԳԱԱ նավթաքիմիական ինստիտուտի գործընթացները։



























