Ճապոնիայում զգալիորեն բարձրացել է կարտոֆիլային չիպսերի պահանջարկը ու դրա գինը հիմա 5-6 անգամ ավելացել է, քանի որ չիպսերի խոշորագույն ճապոնացի արտադրողները՝  Calbee եւ Koike-Ya-ն, ստիպված են եղել դադարեցնել իրենց արտադրանքի 49 տեսակների վաճառքը։ Պատճառը անցած տարվա ջրհեղեղների պատճառով Խոկայդո կղզում կարտոֆիլի անհաջող բերքն է։

Twitter -ում արդեն հրապարակում են ճապոնական սուպերմարկետներում չիպսերի դատարկ ցուցափեղկերի լուսանկարները։ Փորձագետները համարում են, որ կարտոֆիլի պակասը կարող է նաեւ արտահայտվել արագ սննդի կետերի վրա, ու ճապոնացիները կարող են զրկվել կարտոֆիլ ֆրիից ու մյուս կերակրատեսակներից։ Արտադրողները հույս ունեն կարտոֆիլի պակասը լրացնել ներմուծումով, չնայած նշում են, որ այդ ձեւով հնարավոր չի լինի բավարարել աճող պահանջարկը։