Արեւելյան Գերմանիայում, Բեռլինից 70 կմ արեւելք, հայտնաբերվել են Կարմիր բանակի առնվազն 21 զինվորների աճյուն։ Այս մասին գրում է Associated Press-ը։

Խորհրդային զինվորների աճյունները հայտնաբերվել են Զելոու քաղաքում՝ հեծանվային ճանապարհի շինարարական աշխատանքների ժամանակ ։

Փորձագետները ենթադրում են, որ այդ վայրում գետնի տակ ավելի շատ աճյուններ կան։ Ամենայն հավանականությամբ հայտնաբերված աճյունները պատկանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին Բեռլինի համար եզրափակիչ մարտերի ժամանակ զոհված զինվորներին։