Չինաստանում ստեղծել են սարք, որը կարելի է գործածել, որպես հարեւաններից վրեժխնդիր լինելու գործիք։

Գործիքը, որն աշխատում է սովորական էլեկտրականությամբ, հեշտությամբ ամրացվում է ցանկացած մակերեսի ու նմանակում բետոնի պատ փորող պերֆորատորի ձայնը, հայտնում է Informing.ru-ն։

Մշակողը նախատեսել է, որ սարքին պետք է հեռահար կառավարում, որն իրականացվում է հատուկ բջջային հավելվածի միջոցով։ Ի դեպ, աղմուկի հզորությունը կարելի է կարգավորել։ Մի խոսքով, եթե հարեւանները վերջնականապես «համը հանեն»՝ կարելի է այդ արտասովոր գաջետն ամբողջ հզորությամբ միացնել ։

Նկատենք, որ չինացի գնորդները հիացած են այս գերժամանակակից սարքից։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ «Տաոբաո» օնլայն խանութը մեծ քանակության դրական արձագանքներ է ստացել այդ նորույթի մասին ։