Twitter-ի @harikai_chiri օգտատերը իր էջում հրապարակել է մի ուշագրավ տեսագրություն, որտեղ պատկերված է նրա ընտանի կենդանիների՝ շան ու ոզնու ծանոթությունը, հայտնում է Animal-ը։
Մինչ աղջիկը մաքրում էր ոզնու վանդակը, իսկ վերջինն էլ ազատ շրջում էր սենյակում, նրանով հետաքրքրվել է սիբա-ինու տեսակի շունը։ Բայց բնականաբար ծանոթության առաջին իսկ վայրկյանները «ցավագին» են անցել շան համար․ երբ նա փորձել է հոտոտել ոզնուն, փշերը ծակել են նրա քիթը, որից հետո շունը զվարճալի ձեւով հետ էր ցատկել, մինչդետ ոզնին համառորեն փորձում էր ավելի մոտ ծանոթանալ իր քառոտանի հարեւանի հետ։




























