Հետեւելով սեփական ձեռնասունի վարքագծին՝ հնարավոր է հետաքրքիր շատ բան իմանալ: Ֆրանսիացի հետազոտողները հայտնաբերել է կատուների գաղտնի նշանները, փոխանցում է Terrnews-ը:
Դեռեւս Չինաստանի հնագույն ժամանակներից հայտնի է, որ կան երկրաախտածին շրջաններ, որոնք մարդու վրա բացասաբար են ազդում: Եվ ահա, կատուներն ընդունակ են զգալ այդպիսի վայրերի էներգետիկան: Հետեւելով նրանց՝ գիտնականները հայտնել են, թե ինչպես ճիշտ վերծանել նրանց գաղտնի նշանները:
Կատուները մեզ հուշում են, որ ավելի լավ է քնել հողի «ուժային» գծերի երկայնքով՝ ոտքերը հարավ, իսկ գլուխը՝ հյուսիս դիրքով: Նրանք կարգավորում են նաեւ տիրոջ տրամադրությունը՝ ցատկելով նրա ձեռքերին եւ պահանջելով իրեն շոյել: Կատուները դրանով վերացնում են կուտակված զայրույթը եւ հոգնածությունը՝ լավացնելով ընդհանուր ինքնազգացողությունը:
Տնային ձեռնասունները ընդունակ են նաեւ տերերին բուժելու: Բժիշկներին մեծ թվով դեպքեր են հայտնի, երբ կատուն տեղավորվել է ծանր հիվանդի կողքին, եւ նա շուտով առողջացել է: Գիտնականները կատուներին շանթարգելի հետ են համեմատում, որն իր վրա է վերցնում հիվանդությունները եւ սթրեսները: Մասնագետները խորհուրդ ե տալիս հաճախ ուշադրությյուն դարձնել նշաններին, որոնք տալիս է տնային ձեռնասունը՝ երկար տարիներ առողջությունը պահպանելու համար:



























