Ավելի քան 1,6 հազար ներգաղթյալներ են տեղահանվել Փարիզի հյուսիսում գտնվող Պորտ դե լյա Շանել մետրոյի կայարանի փախստականների ճամբարից։ Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով Իլ դե ֆրանս շրջանի պրեֆեկտուրային, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

1609 մարդ ուղարկվել է փախստականների տեղավորման հաստատություններ։ ճամբարում հակահիգիենիկ պայմաններում ապրել են Աֆղանստանից, Սուդանից եւ Էրթերիայից եկվորներ։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները սկսել են մաքրել մայրաքաղաք Փարիզի հյուսիս-արեւելքում գտնվող փախստականների ճամբարը։ Տարածքը մաքրելու գործողությանը մասնակցել են 350 ոստիկաններ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Փարիզի «Ստալինգրադ» մետրոյի կայարանում տարհանվել է այնտեղ գտնվող ներգաղթյալների տարերային ճամբարը, որտեղ մոտ 3,8 հազար մարդ է ապրելիս եղել։