Սենատոր Լարիսա Ուոթերսը դարձել է առաջին կին քաղաքական գործիչը, ով Ավստրալիայի խորհրդարանում կրծքով կերակրել է երեխային, հաղորդում է BBC-ն։
Կանաչների կուսակցության անդամն իր երկու ամսական դստերը՝ Ալիա Ջոյին կերակրել է երեքշաբթի օրը քվեարկության ժամանակ։
Ավստրալիայի խորհրդարանը թույլ է տվել իր պատերից ներս երեխաներին կրծքով կերակրելը դեռեւս անցյալ տարի, սակայն մինչ Ուոթերսը ոչ մի քաղաքական գործիչ չէր օգտվել այդ իրավունքից։
«Խորհրդարանում մեզ ավելի շատ կանայք ու ծնողներ են անհրաժեշտ։ Եւ անհրաժեշտ են ընտանիքի համար ավելի շատ աշխատատեղեր ու մատչելի խնամք՝ երեխաների ու բոլորի համար», - Facebook-յան իր էջում գրել է Ուոթերսը։




























