Twitter-ում գոյություն ունի Selfie Deck գաղտնի հանրությունը, որի անդամները ռեթիվիթում են եւ like-ում իրենց համախոհների սելֆիները՝ հանուն փոխադարձ հանրաճանաչության։ Այս մասին հաղորդում է Mashable պորտալը։
Պարբերականի տվյալներով՝ հանրությունը նախապես ձեւավորվել էր ի նշան բողոքի ընդդեմ Twitter-ի նոր ալգորիթմային ժապավենի, սակայն շուտով այնտեղ հայտնվածները ցանկացան իրենց լուսանկարներն առավել հանրաճանաչ դարձնել։ Selfie Deck անվանում է ծագել է TweetDeck հարթակից՝ թվիթներում տեղեկատվության ընդլայնված որոնման համար։



























