Ֆրանսուա Օլանդը, ով այս չորեքշաբթի Ֆրանսիայի նախագահի իր պաշտոնում վերջին պաշտոնական ելույթն է ունեցել, սխալ է թույլ տվել՝ ստրկության չեղարկմանը նվիրված միջոցառման ժամանակ խոսելով «մեծությանը վիրավորելու» մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես հաղորդում է France Press գործակալությունը՝ Օլանդը խոսել է պատժամիջոցներ կիրառելու արդյունավետության մասին այն դեպքում, երբ կասկածի տակ է դրվում «մարդկության դեմ հանցագործությունը»։ Սակայն այդ կապակցությունն արտասանելուց առաջ Ֆրանսիայի նախագահն ասել է «մեծության վիրավորանք»։