Դուբայում, ԱՄԷ-ում, վաճառքի է հանվել, աշխարհում ամենաթանկարժեք անվավոր տունը, հաղորդում է Politeka-ն։

Կայքի տվյալներով՝ EleMMent Palazzo ճանապարհային քեմփերը ստեղծվել է ավստրիական Marchi Mobile ընկերության կողմից։

Ավելի քան 12 մետր երկարությամբ եւ 323 ք/մ տարածքով երկհարկանի ավտոմեքենան արտադրողն անվանում է «անվավոր պալատ»։ Քեմփերի թափքում կան մաքուր ոսկուց ներդիրներ, իսկ ավտոմեքենայի խցիկը գտնվում է «երկրորդ հարկում»։ Ավտոմեքենան 20 տոննա է, այն կարող է բացել 150 կմ/ժ արագություն։