Բելգիայի թագավոր Ֆիլիպը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց առաջ սուրճ խմել Բրյուսելում գտնվող թագավորական պալատում։ Հրավերքն արդեն ուղարկվել է ԱՄՆ նախագահին ու նրա կնոջը՝ Մելանիա Թրամփին։ Թագավորի հետ սրճելուց հետո Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նաեւ կբանակցի ԵՄ առաջնորդների հետ, հայտնում է բելգիական VRT հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով, թագավոր Ֆիլիպը, հնարավոր է,որ այդ նույն հանդիպմանը հրավիրի նաեւ Ֆրանսիայի ընտրված նախագահ Էմանուել Մակրոնին։
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո, ԵՄ ղեկավարությունը նրան հրավիրել էր այցելել Բրյուսել, մասնավորապես ԵՄ-ի ու ԱՄՆ-ի գագաթնաժողովն անցկացնելու։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն որոշել է իր գագաթնաժողովն անցկացնել մայիսի 25-ին Բրյուսելում, որպեսզի առաջին անգամ ընդունի Թրամփին դաշինքի շտաբ բնակարանում։Արդյունքում ԱՄՆ նախագահը Բրյուսելում կմասնակցի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եւ ԵՄ- ի ու ԵՀ-ի նախագահներ Դոնալդ Տուսկի ու Ժան Կլոդ Յունկերի հետ բանակցություններին։




























