Աշխարհում ալմաստ արտահանող ամենախոշոր «Ալրոսա» բաժնետիրական ընկերությունը Յակուտիայի Այխալի լեռնահարստացնող կոմբինատը «Յուբիլեյնայա» հանքում, 83,5 կարատ քաշով ալմաստ է հայտնաբերել։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ «Ութանկյունաձեւ բյուրեղը՝ կիսաթափանցիկ դեղին երանգով, ունի հետեւյալ չափսերը՝ 24,0 х 15,0 х 17, 0 մմ։ Քարի բաղադրության մեջ առկա են սուլֆիդներ, օլիվին», - ասվում է հաղորդագրությունում։
Այխալի լեռնահարստացնող կոմբինատը ալմաստների արդյունահանում իրականացնում է հետեւկյալ օբյեկտներում՝ «Յուբիլեյնի» եւ «Կոմսոմոլսկի», «Այխալ» ստորգետնյա հանքում։ 2016 թվականին Այխալի Լեռնահարստացնող կոմբինատում 12,2 մլն կարատ ալմաստ է արդյունահանվել։



























