Ալյասկայի Ֆերբենքս քաղաքում մեկնարկել է Արկտիկյան խորհրդի հերթական նիստը։ Միջազգային հարթակը, որը 1996-ին է ստեղծվել, միավորում է Եվրոպական խորհրդարանն ու աշխարհի ութ պետություններին, որոնք զգալի տարածք ունեն մոլորակի հյուսիսում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Արկտիկյան խորհուրդը հարթակ է, որտեղ ակտիկյան երկրներն ու ժողովուրդները համագործակցում են Արկտիկայի շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, նաեւ աջակցում են պատասխանատու ու կայուն մեթոդներով տնտեսական ներուժի զարգացմանը»,- այսպես են խորհրդի առաջադրանքները ձեւակերպվել ԱՄՆ Պետդեպարտամենտի վեբկայքում։
Արկտիկան դեռ մնում է Երկրի ամենակայուն տարածաշրջաններից մեկը։ Իսկ ահա ակտիկյան տարածքների բնապահպանության վիճակը լրջորեն մտահոգում է համաշխարհային համայնքին։
Այս օրերին Ֆերբենքսը ընդունում է ԱՄՆ-ի, Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներին ու մյուս բարձրաստիճան դիվանագետներին։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն Ալյասկա է ժամանել այդ նահանգի երկու սենատորների հետ։ Իսկ ռուսական կողմը Ֆեյրբենքսում ներկայացնում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը։




























