ԱՄՆ-ի իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությունը (ICE) վերջին վեց շաբաթվա ընթացքում 1378 մարդու է ձերբակալել՝ հանցախմբերի դեմ զանգվածային գործողության շրջանակում, հաղորդում է BBC-ն։

Գերատեսչության տեղեկությամբ՝ 1095 մարդ հանցախմբերի անդամներ են ճանաչվել, եւս 238-ը ձերբակալվել են տարբեր քրեական ու վարչական գործերով։ 

Ձերբակալվածներից ավելի քան 900-ը ԱՄՆ-ի քաղաքացիներ են։

Ինչպես հաղորդում է ICE-ն՝ գործողության նպատակը զենքի մաքսանենգության, մարդկանց վաճառքի ու սպանությունների հետ կապված միջազգային քրեական գործարքների մասնակիցներին հայտնաբերելն էր։

Ոստիկանները նաեւ 238 միավոր զենք ու մոտ 270 կգ թմրանյութ են առգրավել՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ։

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները Լոս Անջելեսի, ինչպես նաեւ Սալվադորի եւ Մեքսիկայի մի քանի հանցախմբերի անդամներ են։