Ֆրանսիացի նավաստիները չեն կարողացել «Միստրալ» ավիակրից ափհանում կատարել՝ Խաղաղ օվկիանոսում ամերիկացիների, ճապոնացիների եւ բրիտանացիների հետ համատեղ զորավարժությունների ժամանակ: Reuters-ը հայտնում է, որ ափհանումը ծրագրվել էր ամերիկյան Գուամ կղզու լողափին, որը տեղակայված է հարավարեւելյան Ասիայում:

Անհաջողության մասին տեղեկությունը հայտնել է ԱՄՆ Գլխավոր շտաբը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի համատեղ զորավարժությունները անցկացվում են Մարիանյան կղզիների շրջանում (որոնցից մեկն էլ Գուամ կղզին է) ամերիկյան զինվորականների եւ նրանց դաշնակիցների հնարավորությունները ցուցադրելու համար, որոնք մտահոգված են «տարածաշրջանում Չինաստանի ռազմական հզորության աճով»:

Գուամ կղզում ֆրանսիական «Միստրալ» ավիակրի ափհանումը հետաձգվել է «պտուտակի կոտրվածքը» հայտնաբերելուց հետո: