Պատահականություն է, թե ոչ, բայց նախագահ Պուտինը ու վարչապետ Մեդվեդեւը պաշտոնական միջոցառումների ժամանակ երկվորյակ եղբայրների տպավորություն են թողնում, գրում է ավստրիական Kurier պարբերականնը։

 Կարմիր հրապարակում նացիստական Գերմանիայի հանդեպ հաղթանակի տոնակատարություններին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ Վլադիմիր Պուտինը խստաոճ կոստյումով էր, ինչպես միշտ։ «Կոստյումի վրայից 64-ամյա նախագահը դասական սեւ գույնի վերարկու էր հագել։ Ինչպես շատ այլ պաշտոնական միջոցառումների ժամանակ, նրա կողքին կանգնած էր վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը»,- ասում է լրագրողը։

«Պատահականություն է, թե ոչ՝ Մեդվեդեւը նույնպես նմանատիպ վերարկուով էր՝ այն տարբերությամբ, որ նրա վերարկուն մուգ կապույտ էր ու մորթե օձիքով»։

«Սա առաջին դեպքը չէ, երբ երկու քաղաքական գործիչները երկվորյակ եղբայրների տեսք ունեն,- շարունակում է հոդվածագիրը,- Զատիկին մոսկովյան եկեղեցիներից մեկում պատարագին մասնակցելիս նրանք երկուսն էլ կարմիր փողկապ էին ընտրել։ Վարչապետի կինը՝ Սվետլանան, գերազանց լրացնում էր պատկերը իր կարմիր զգեստով»։

«Նույնիսկ արկտիկյան տարածաշրջան ուղեւորությունը նրանց համար նույնատեսակ «լուք» ընտրելու առիթ է։ Նրանք երկուսն էլ նույնատեսակ տաք բաճկոններով էին։

«Իհարկե սա քաղաքականության մասին մակերեսային տեսակետ է։ Բայց որ Պուտինը փառասեր մարդ է, դժվար է վիճարկել,- նշում է լրագրողը,- Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է նա ձկնորսության ժամանակ մերկ իրանով լուսանկարվեր ու տեսագրվեր»։