Ավստրիայի Էրփֆենդորֆում բանկի բաժանմունքը գրաված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է Kleine Zeitung-ը։

Նշում են, որ ոստիկանների ու հանցագործի միջեւ վեց ժամ տեւած բանակցություններից հետո վերջինը առանց դիմադրության հանձնվել է իրավապահներին։

Պատանդը, որը բանկի շենքում էր հանցագործի հետ միասին, բավարար վիճակում է գտնվում։