Ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը 1․5 մն դոլարով ձեռք է բերել ֆինանսական ծառայություններ մատուցող Central Urbana ընկերությունը, որը պատկանում էր Puente ընկերության նախագահ Ֆեդերիկո Տոմասեւիչին։ Այս մասին հայտնում է Clarin պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Էռնեկյանը այդ գումարը վճարել է ընկերության բաժնետոմսերի 98․3479 տոկոսի համար։
Մնացած 1․6521 տոկոսի համար առաջարկը կազմում է 145 դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար։



























