ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է Ջորջիա նահանգում ձերբակալվածի փաստաբանների խնդրանքը` մահացու ներարկումը փոխարինել գնդակահարությամբ, հաղորդում է BBC-ն:

45-ամյա Ջ. Վ. Լեֆորդը դատապարտվել է 1992 թվականին` իր հարեւանին սպանելու պատճառով: Մահապատիժը պետք է իրականացվեր երեքշաբթի օրը:

Կալանավորի փաստաբանները պնդում են, թե ներարկումը կարող է տանջալից մահվան պատճառ դառնալ, քանի որ նա երկար ժամանակ դեղորայք է ընդունում, որոնք կդանդաղեցնեն թունավոր նյութերի ազդեցությունը:

Սակայն դատավորը վճռել է, որ փաստաբանների փաստարկները համոզիչ չեն, ինչպես նաւ նշել, որ կալանավորը բողոք է ներկայացրել մահապատժից ընդամենը մի քանի օր առաջ:

Ավելի վաղ դատապարտյալի խնդրանքը մերժել է նաեւ նահանգի դատախազը: