Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Քիրքրեսվիլ բնակավայրում գտնվող ծերանոցում (Օհայո նահանգ)` սպանելով հաստատության երկու աշխատակցի եւ տեղի ոստիկանական բաժնի պետին: Այս մասին մայիսի 12-ին հայտնել է Associated Press-ը:

Ոստիկանություն ահազանգ է ստացվել փողոցում հայտնված զինված մարդու մասին, եւ իրավապահը` 36-ամյա Էրիկ Դիսարոն, ով ընդամենը երեք շաբաթ առաջ էր ստանձնել իր պաշտոնը, դեպքի վայր է գնացել: Ավելի ուշ նա փոխանցել է, թե տեսնում է կասկածյալին, ինչից հետո կապն ընդհատվել է:

Հետո նրան մահացած են գտել ծերանոցի տարածքում: Սպանելով նաեւ հաստատության երկու աշխատակցի` հանցագործն ինքնասպան է եղել: