Գերմանիայում՝ Քյոլնի օդանավակայանում օդանավի 167 ուղեւորներին տարհանել են զրույցի պատճառով: Այս մասին հայտնում է Express-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Niki-ի ավիաընկերության Boeing737-ը պետք է թռչեր Մայորկա, երբ օդանավից դուրս են վազել 2 մարդ եւ անվտանգության ծառայության աշխատակիցներին հայտնել, որ «կասկածելի զրույց» են լսել:

Նրանք հրաժարվել են իրենց տեղը վերադառնալ, ստիպված մյուս ուղեւորներին եւս խնդրել են օդանավը լքել: Ուղեբեռն ուղարկվել է կրկնակի զննության, իսկ մարդիկ տեղակայվել են սպասասրահում:

Արդյունքում՝ կասկածելի ոչ մի բան չի հայտնաբերվել ո՛չ օդանավում, ո՛չ ուղեւորների իրերի մեջ: Մի քանի ժամ հետո օդանավը Մայորկա է ուղեւորվել: