ԱՄՆ-ի եւ Եվրամիության իշխանությունները մտադիր են քննարկել ԱՄՆ մեկնող չվերթներում ձեռքի ուղեբեռով նոթբուքեր ու պլանշետներ տեղափոխելու արգելքի հնարավոր սահմանումը:

«Եվրամիությունն ԱՄՆ-ին առաջարկել է հաջորդ շաբաթ Բրյուսել ժամանել` քաղաքական ու փորձագիտական մակարդակով բանակցությունների համար...որպեսզի միասին գնահատենք պոտենցիալ ռիսկերն ու քննարկենք հաջորդ քայլերը»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ն:

Նա, սակայն, նշել է, որ Եվրահանձնաժողովի տրանսպորտի գծով հատուկ հանձնակատար Վիոլետա Բուքը խոսել է ռիսկերի մասին, որոնք կարող են ծագել մեծ թվով էլեկտրոնային սարքավորումներ ինքնաթիռի ուղեբեռի բաժին հաձնելու հետեւանքով:

Հինգշաբթի ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին բանակցություներ է վարել մի քանի ամերիկյան ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ ԱՄՆ-ը կառավարությունը մտածում է առաջիկայում սահմանել արգելքը: