ԱՄՆ-ից Փափա Ռոնի Բրաուեր եւ Անդրեա Մազելա զույգը 4 տարում ընդհանուր 262 կգ-ով նիհարել է: People-ը հայտնում է, որ մի քանի օրից տեղի կունենա նրանց հարսանիքը:
Բրաուերը 2013 թվականին 306 կգ էր կշռում: Նրա մոտ դեպրեսիա էր սկսվել, ալկոհոլի եւ հաբերի հետ կապված խնդիրներ էին առաջացել: Այդ ժամանակ տղամարդը սնվելիս մինչեւ 10 կրկնակի չիզբուրգեր էր ուտում կամ երկու մեծ պիցա:
Զննումից հետո բժիշկները հայտնել են, որ նրան երկու տարվա կյանք է մնացել: Այդ ժամանակ Բրաուերը իրեն հավաքել է՝ սկսել է մարզադահլիճ հաճախել եւ փոխել սնվելու ռեժիմը: 24-ամյա Մազելան, որը նրա ընկերուհին է, միացել է սիրեցյալին եւ շուտով 54 կգ-ով նիհարել է:































