Թենեսին կարող է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ քոլեջում ուսումնառությունը անվճար կլինի բոլոր մեծահասակների համար: Համապատասխան նախագիծը համաձայնեցվել է անցած չորեքշաբթի: Դա կրթությունը հասանելի կդարձնի ոչ միայն շրջանավարտների,  այլեւ նաեւ նրանց համար, ովքեր չեն ստացել բակալավրի աստիճան դպորցն ավարտելուց հետո, հաղորդում է CNN-ը:

Քոլեջ ընդունվելու համար ապագա ուսանողները պետք է առնվազն մեկ տարի Թենեսի նահանգի բնակիչ լինեն: Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը  նահանգի համար մոտ 10 մլն դոլար կարժենա: Դիմորդների ընդունելությունը կմեկնարի 2018թ. աշնանից:

Ի դեպ, անվճար կրթությունն աստիճաբար տարածում է գտնում ԱՄՆ բոլոր նահանգներում: