ՕՊԵԿ-ի անդամ եւ կարտելի մեջ չմտնող երկրները մայիսի 24-25-ին Վիեննայում կքննարկեն նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը նվազագույնը կես տարով երկարացնելու հարցը, բայց հնարավոր է՝ նաեւ ավելի երկար ժամկետով, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ մենք կդիտարկենք նվազագույնը կես տարի, բայց հնարավոր է նաեւ ավելի շատ»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի երկարացման դեպքում արդյունահանման կրճատման գործարքների պարամետրերը դժվար թե փոխվեն: «Մենք սա (քվոտաների կրճատումը) կքննարկենք: Մայիսի 24-25-ին Վիեննայում, հիմա խոսքն ավելի շուտ այն պայմանները պահպանելու մասին է, որոնք եղել են»,- ասել է Նովակը: