Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 1.63 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.62 դոլարի:

Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1.57 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51.64 դոլարի: