Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, որոնք հավաքվել են Պեկինում՝ նոր «Մետաքսի ճանապարհի» գագաթնաժողովին, հանդես են եկել հօգուտ ազատ առեւտրի եւ պրոտեկցիոնիզմից հրաժարման:
«Հարկավոր է բաց տնտեսություն կառուցել եւ ապահովել ազատ եւ ներառական առեւտուր»,- ասվում է գագաթնաժողովի հռչակագրում, հաղորդում է DW-ն:
Նոր «Մետաքսի ճանապարհի» ստեղծման նախաձեռնությունը նպաստելու է «բոլորի համար շահավետ բաց գլոբալացմանը», նշվում է փաստաթղթում:
Գագաթնաժողովի 29 մասնակից երկրները կոչ են արել ակտիվացնել ընդհանուր կանոնների վրա հիմնված բազմակողմ առեւտուրը եւ նպաստել «կայուն ու ամուր» ֆինանսական համակարգի ստեղծմանը:



























