2017 թվականին Հայաստանում խաղողի այգիների զբաղեցրած տարածքը կարող է կրճատվել: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Հայաստանի Ագրարաֆերմերային միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը:

Հիմնականում խնդիրներ են առաջանում տեխնիկական տեսակների հետ՝ շուկայի հետ կապված դժվարությունների պատճառով: Ընդ որում՝ խոսքն ինչպես գինու, այնպես էլ կոնյակի մասին է:

Սեղանի խաղողի տեսակների հետ կապված խնդիրներ չկան: Դրանց պահանջարկը կայուն է, իսկ եկամտաբերությունը, որպես կանոն, ավելի բարձր: «Առայժմ չեմ կարող ասել՝ որքան, բայց կկրճատվեն: Աշնանն արդեն կարող ենք հստակ ասել»,- հավելեց նա: