Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով:

Ստորին եւ վերին շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ», «ARMENIA'S MEMBERSHIP ANNIVERSARY» հայերեն եւ անգլերեն մակագրություններն են:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը եւ հարգը՝    արծաթ 9250

Քաշը ՝    33,6 գ

Տրամագիծը՝   40,0 մմ

Որակը ՝  պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Քանակը ՝  300 հատ

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: