Վիետնամի վերջին կայսրին՝  Բաո-դայ-դեին պատկանող Rolex պրանքանիշի ժամացույցը 5 մլն դոլարով վաճառվել է Ժնեւի աճուրդում։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով  Bloomberg-ին։ Գործակալության տվյալներով՝ այդ գումարն ամենամեծն է, որը երբեւէ աճուրդում առաջարկվել է այս ապրանքանիշի ժամացույցների համար։ Գնորդը ցանկացել է անհայտ մնալ։ 

Վաճառված ժամացույցը Բաո-դայը գնել է 1954 թվականին, երբ Ժնեւում բանակցությունների է մասնակցել։ Bloomberg-ի տվյալներով՝ խոսքը սեւ թվատախտակով հանրաճանաչ ժամացույցի երեք օրինակներից մեկի մասին է, որի թվերը պատրաստված են ադամանդից։