Ռուսաստանի կառավարությունը մտադիր է 2019 թվականին վավերացնել Ֆրանսիայում կլիմայի համաժողովի մանսակից երկրների ստորագրած համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Կլիմայի փոփոխության հարցերով ՌԴ նախագահի խորհրդական Ալեքսանդր Բեդրիցկին, հաղորդում է RNS-ը։
«Ես վստահ եմ, քանի որ մեր երկրի համար այդ համաձայնագիրը ոչ մի սպառնալիք չի պարունակում, այլ, հակառակը։ Ուստի, այդ իմաստով, մենք չենք կարող մեկուսանալ»,-լրագրողներին ասել է Բեդրիցկին։
«2018 թվականին պետք է ներկայացվեն փարիզյան համաձայնագրի մեխանիզմի փաստաթղթերը....դրանից հետո մենք ծրագրում ենք պայմանագիրը վավերացնել 2019 թվականին»,-հավելել է նա։




























