Վերջնական որոշում դեռ չի ընդունվել, թե «Գազպրոմ»-ի շահույթի կոնկրետ որ մասով կվճարվեն դիվիդենդները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պեկինում մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեով համապատասխան հարցին, հաղորդում է РБК-ն։

Նա նշել է, որ այդ հարցը Չինաստան մեկնելուց առաջ քննարկել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Որոշում ընդունելիս հաշվի կառնվի այն փաստը, որ «Գազպրոմ»-ի շահույթի զգալի մասը «թղթային է»։ «Ըստ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների՝ այնպիսի ընկերություն, ինչպիսին «Գազպրոմ»-ն է, մեծ շահույթ ունի։ Բայց այն «թղթային է», ոչ թե թղթի վրա։ Գումարի իրական հոսք չկա, այդ պատճառով էլ, երբ կառավարությունն այդ հարցի շուրջ որոշում ընդունի, այն, անխոս, կուսումնասիրի ռեալները, այլ ոչ թե ընկերությունների թղթային բաղադրիչները»,-ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի հայտարարության ֆոնին Մոսկվայի բորսայում «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը արժեքը զգալիորեն նվազել է։