Օտարերկրացիները չեն կարողանա մասնակցել ավանդական գեյ-շքերթին, որը տեղի կունենա Սինգապուրում հունիսին։ RFI-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են նրա կազմակերպիչները։
2009 թվականից Սինգապուրում ամենամյա գեյ-շքերթներ են կազմակերպվում։ Վերջին անգամ դրան մինչեւ 28 հազար մարդ է մասնակցել։ 2016 թվականի նոյեմբերին Սինգապուրի իշխանությունները որոշեցին, որ շքերթին կարող են մասնակցել միայն Սինգապուրի քաղաքացիներն ու երկրում բնակության մշտական իրավունք ունեցող անձինք։ Օրինախախտը կտուգանվի 10 հազար սինգապուրյան դոլարով (6,5 հազար եվրո)։ Իշխանությունները միջազգային գեյ ասոցացիաներին արգելել են ֆինանսավորել շքերթը։
Տոնի կազմակերպիչներն իրենց Facebook-յան էջում հայտարարություն են տեղադրել, համաձայն որի՝ գեյ-շքերթի մասնակիցներն այս տարի պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը։





























