Նեապոլի մատույցներում գտնվող Ֆլեգրեյան դաշտերի հրաբուխներն առաջիկայում կարող են ժայթքել։ Դա է ապացուցում նախկին սուպերհրաբխի խառնարանի տեկտոնական լարումն ու ապարների ձեւափոխումը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Nature Communications-ին։
«Հետեւելով Ֆլեգերյան դաշտերի ճեղքվածքների ձեւավորմանն ու ապարների շարժին՝ մենք ենթադրում ենք, որ այժմ այդ հրաբուխը կրիտիկական փուլում է, եւ ակտիվության հետագա բարձրացումը ժայթքման հավանականությունը բավականին կմեծացնի։ Շատ կարեւոր է, որ տեղի իշխանությունները պատրաստ լինեն իրադարձությունների նման ընթացքին», -հայտարարել է Քրիստոֆեր Քիլբերնը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից։





























